Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վիտամիններ և միներալներ

Պրոտեինի ճիշտ օգտագործումը երկարակեցության գրավական

Պրոտեինի ճիշտ օգտագործումը երկարակեցության գրավական

Գիտնականները կարծում են, որ հաշվեկշռված քանակությամբ պրոտեիններ և ամինաթթուներ պարունակող օրաբաժինը համարվում է երկարակեցության հիմնական պայմաններից մեկը:

 

Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ պրոտեինների և ամինաթթուների հաշվեկշռված  օգտագործմամբ սննդակարգը, կյանքի երկարացման ավելի արդյունավետ միջոց է, քան օգտագործվող կալորիաների քանակության նվազեցմամբ սննդակարգը: Նրանց կարծիքով, հատկապես ճիշտ ընտրված պրոտեինների և ամինաթթուների ծավալն է որոշիչ դեր կատարում օրգանիզմի ՙմաշվածության՚ մակարդակի նվազեցման գործում, իսկ սննդի անբավարար քանակությունը, հակառակը, հանգեցնում է վիտամինների և սննդարար նյութերի անբավարարության, որն էլ, իր հերթին իմունիտետի և վաղաժամ ծերացման խնդիրներ է առաջացնում: 

 

«ՙՅուրաքանչյուր կոնկրետ մարդու սննդակարգում պրոտեինների և ամինաթթուների ճիշտ ընտրված հաշվեկշիռն ամուր առողջության, երկար կյանքի  հիմնական պայմաններից մեկն է,-ասում է հետազոտական խմբի ղեկավարը,-դրա համար պետք է ճիշտ սննդակարգ մշակել, որը օրգանիզմին վնաս չի հասցնի, այլ միայն կօգնի՚»:

 

Հեղինակ. Նարինե Ավետիսյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1 (539), 15.01.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ